Մևլյութ Չավուշօղլուն դատապարտել է Ուկրաինայի ու Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի դիրքորոշումը
Թուրքական TRT HABER հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Ուկրաինայի ու Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի դիրքորոշումը.
«Ուկրաինայի հանդեպ ԵՄ-ի դիրքորոշումը սխալ է: Ես հուսով եմ, որ Ուկրաինան այսօր անքակտելի է, սակայն նա արդեն իսկ վտանգավոր կերպ պառակտված է: Երկրի ամբողջականությունը ներկայումս գտնվում է մասնատման վտանգի տակ: Երկու տարի է՝ մենք փորձում են Եվրոպայի մեր գործընկերներին համոզել, որ սխալ է Ուկրաինային հետևյալ առաջարկն անելը. «Կամ ընտրեք մեզ, կամ էլ դուք մեզ հետ չեք»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա սխալ է նրան դիտարկել որպես կոմունիստական երկիր կամ էլ երկբևեռ աշխարհի ԽՍՀՄ-ի նման մի բան: Ռուսաստանն էլ է հանդիսանում եվրոպական մայրցամաքի մաս»: