
Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Բայկոնուրից

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Արևելյան տիեզերակայանը շահագործման հանձնելուց հետո չի հրաժարվի Ղազախստանում գտնվող Բայկոնուրի տիեզերակայանից: Այս մասին հայտարարել է Խրունիչևի անվան պետական տիեզերական գիտա-արտադրական կենտրոնի գլխավոր տնօրենի առաջին տեղայալ Վլադիմիր Նեստերովը.
«Մենք չունենք Բայկոնուրից հեռանալու որևէ պլան: Երբ կհայտնվի «Անգարան», այն կհավաքի որոշակի դրական վիճակագրություն: Երկրում Արևելյան տիեզերակայանը շահագործման հանձնելուց հետո Ռուսաստանը կունենա ազատության որոշակի մանևր»:
Փետրվարի սկզբին հաղորդվեց, որ Ռուսաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2014-2016 թվականներին Բայկոնուրի համատեղ օգտագործաման «ճանապարհային քարտեզը»: