
Իսրայելի ավիացիան հարվածել է Լիբանանի տարածքին. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը երեկ ավիահարվածներ են հասցրել Սիրիային սահմանակից Լիբանանի արևելյան հատվածին: Այս մասին գործակալությանը հայտնել են Իսրայելի անվտանգության ծառայությունում նրա աղբյուրները:
Ավիահարձակման է ենթարկվել լիբանանյան Նաբի Շիտ քաղաքը, որը գտնվում է Սիրիային սահմանակից լեռնային տեղանքում: Իսրայելական օդուժն ընդամենը երկու արշավ է ձեռնարկել: Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ իսրայելական ավիացիայի թիրախում է եղել լիբանանյան «Հզբոլլահ» շիական կազմակերպության ռազմաբազան: Տուժածների մասին տեղեկություններ չկան: