Բաժիններ՝

Facebook-ը հրաժարվում է իր էլեկտրոնային փոստի ծառայությունից

The Verge առցանց պարբերականի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցը հրաժարվում է սեփական էլեկտրոնային փոստի ծառայությունից: Սոցցանցի օգտատերերը սկսել են իրազեկումներ ստանալ @facebook.com փոստային արկղերի առաջիկա փակման մասին:

Facebook-ում հաստատել են փոստային ծառայությունն աստիճանաբար փակելու պլանը: @facebook.com էլեկտրոնային փոստարկղերը վերջնականապես կհեռացվեն մարտին: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք որոշել են փակել այդ ծառայությունը, քանի որ այն հանրաճանաչություն չի վայելել. «Մարդկանց մեծ մասը չի օգտվել իր @facebook.com հասցեներից»:

Facebook-ի սեփական փոստային ծառայությունը ստեղծվել է 2010 թվականին: Դրա գլխավոր առանձնահատկությունը եղել է նրա ունակությունը՝ մեկ տեղում միավորելու բոլոր ներքին հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են բուն սոցցանցում, SMS-ները, էլեկտրոնային նամակները, ինչպես նաև չաթի զրույցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս