
Ուկրաինայում մեկնարկել է վաղաժամ նախագահական ընտրությունների ընտրական կամպանիան

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում մեկնարկել է մայիսի 25-ին նշանակված վաղաժամ նախագահական ընտրությունների ընտրական կամպանիան: Այսօր մեկնարկում է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը, որը տևելու է մինչև մարտի 30-ը:
Թեկնածուները կարող են առաջադրվել ինչպես կուսակցությունների կողմից, այնպես էլ՝ ինքնաառաջադրման ճանապարհով: Թեկնածուին գրանցելու համար անհրաժեշտ է 2.5 միլիոն գրիվնայի (167.500 դոլար) դրամական գրավ: ԿԸՀ-ում թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի հատկացման ծայրահեղ վերջնական ժամկետն ապրիլի 4-ն է:
ԿԸՀ-ը պետք է մինչև մարտի 15-ը ստեղծի 225 շրջանային ընտրական հանձնաժողով՝ նախագահի թեկնածուների ներկայացուցիչների հիման վրա: Յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել առնվազն 12 անդամ՝ յուրաքանչյուր թեկնածուից 2-ական անդամ: