Բաժիններ՝

Իսլանդիայում անցկացվել է բողոքի խոշոր ակցիա՝ կապված եվրաինտեգրումից հրաժարվելու հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլանդիայում մի քանի հազար մարդ մասնակցել է երեկվա բողոքի ակցիային՝ հանդես գալով եվրաինտեգրումից երկրի կառավարության հրաժարվելու դեմ: Ոստիկանության տվյալներով՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում տեղի ունեցած բողոքի այդ ակցիային մասնակցել է մոտ 3500 մարդ:

Բողոքի ակցիան անցկացվել է խորհրդարանի շենքի առջև: Ցուցարարները պահանջել են երկրում անցկացնել դեռևս նախորդ տարվա մայիսին խոստացած հանրաքվեն՝ կապված ԵՄ-ին միանալու հետ: Ցույցը մեկնարկել է օրվա կեսին, երբ խորհրդարանում պետք է բանավեճեր սկսվեին եվրաինտեգրման շուրջ:

Այսօր նշանակված է բողոքի ևս մեկ ակցիա: Գործակալությունն ընդգծում է, որ երեկվա բողոքի ակցիան Իսլանդիայում դարձել է խոշորագույնը՝ սկսած 2008-2009 թվականներից, երբ երկիրը հայտնվեց ֆինանսական ծանր վիճակում: Փետրվարի 21-ին Իսլանդիայի խորհրդարանը վերջնականապես հրաժարվել էր ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս