
Ուկրաինայում բողոքի ակցիաների ժամանակ զոհվածներին հետմահու կշնորհեն «Ուկրաինայի Հերոս» կոչումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել երկրի հաջորդ նախագահին առաջարկել «Ուկրաինայի Հերոսի» կոչում շնորհել բողոքի ակցիաների ժամանակ զոհված ակտիվիստներին: Համապատասխան որոշման օգտին խորհրդարանում քվեարկել է 346 պատգամավոր:
Տվյալ որոշումը նախատեսում է Ուկրաինայի հաջորդ նախագահին հանձնարարել հետմահու «Ուկրաինայի Հերոսի» կոչում շնորհել 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ զոհված քաղաքացիներին: Որոշումն ուժի մեջ է մտել ընդունվելուց սկսած: