Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է ռազմական ոլորտում իր վերջին նվաճումները

IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է հայրենական արտադրության բալիստիկ հրթիռների ուղղորդման համակարգը, որն օժտված է թիրախը խոցելու մեծ ճշգրտությամբ:

Համակարգի ստեղծման ժամանակ օգտագործված նոր նյութերը հնարավորություն են ընձեռում հթրիռներն ուղղել թե՛ ծովում, թե՛ ցամաքում գտնվող թիրախների վրա: Բացի այդ, այս համակարգի ևս մեկ առավելությունն այն է, որ նա ունակ է հաղթահարել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերը:

Իրանը ներկայացրել է նաև իր կազմածո զրահը, որը կարող է օգտագործվել ռազմական տրանսպորտային միջոցների պաշտպանության համար: Այդ զրահը ստեղծվել է բացառիկ մանրաթելի հիման վրա և ունակ է տեխնիկան պաշտպանել զրահածակող փամփուշտներից:

Բացի այդ, նոր զրահի քաշը 76 տոկոսով նվազեցնելու շնորհիվ աճել է ռազմական փոխադրամիջոցների արագությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս