
Կարսում ավարտվել են «Ձմեռ-2014» թուրք-ադրբեջանական զորավարժությունները (լուսանկարներ)

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարսի նահանգի Աքբաբա զորավարժարանում ավարտվել է «Ձմեռ-2014» զորավարժությունները, որոնց մասնակցել են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները: Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքում:
Վերջինիս հաղորդմամբ՝ զորավարժությունները տևել են երկու օր, որոնց ընթացքում անցկացվել են կրակային համատեղ վարժանքներ: Զորավարժությունների նպատակը երկու երկրների զինված ուժերի գործողություններում կոորդինացիայի բարձրացումն է, ձմեռային ու ուժգին ցրտի պայմաններում ստորաբաժանումների մարտունակության ստուգումը, դիրքավորման ու մատակարարման հարցերի հետազոտումը:
Զորավարժություններին մասնակցել է 1714 մարդ, որից 85-ը հանդիսացել են Ադրբեջանի ներկայացուցիչներ: