
Մուրսիին մեղադրել են Իրանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ

BBC-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներ» շարժման 35 առաջնորդներին մեղադրել են երկրի պաշտպանունակության մասին գաղտնի տվյալներ Իրանին փոխանցելու մեջ: Նման մեղադրանքով հանդես է եկել Եգիպտոսի գլխավոր դատախազությունը:
Ամբաստանյալները մեղադրվում են օտար կազմակերպությունների հետ դավի մեջ մտնելու մեջ՝ նպատակ ունենալով երկրի ներսում իրականացնել ահաբեկչական ակտեր և այլ երկրի փոխանցել ռազմական գաղտնիքներ՝ կապված Եգիպտոսի պաշտպանունակության հետ:
Բացի այդ, նրանք մեղադրվում են ահաբեկիչներին ֆինանսավորելու, ահաբեկչական ակտեր ու բռնություններ իրականացնելու, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, լիբանանյան «Հզբոլլահ» շիական խմբավորման ու իրանական Իսլամական հեղափոխության պահակազորի հետ համագործակցելու մեջ:
Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 27-ին: