
Յանուկովիչը թաքնվում է դոնեցկյան վանքի բունկերում. պատգամավոր

Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ Վիկտոր Յանուկովիչը թաքնվում է Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքի վանքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը: Նա ընդգծել է, որ այդ վանքն ունի եռահարկ ստորգետնյա բունկեր, որը նման է այն բունկերներին, որոնք իրենց համար կառուցել են Հիտլերը կամ Հիմլերը:
Պատգամավորի խոսքերով՝ բունկերն օժտված է ամեն անհրաժեշտ բանով. «Հիշեցնում եմ, որ Յանուկովիչի հետ մեկտեղ այնտեղ են գտնվում մի քանի հարյուր մարդուց բաղկացած նրա թիկնազորը և մերձակա շրջապատի մի շարք ներկայացուցիչներ»: