Բաժիններ՝

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունն Արևմուտքից խնդրել է 35 միլիարդ դոլարի օգնություն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Յուրի Կոլոբովը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին ու ֆինանսական շուկայի ներկայացուցիչներին՝ խնդրելով պահպանել հանդարտություն ու ապահովել ֆինանսական հիմնարկների կայուն աշխատանքը:

Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ վերջին երկու օրվա ընթացքում ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու այլ երկրների դեսպանների ու ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է Ուկրաինային անհապաղ մակրոֆինանսական օգնություն հատկացնելու հարցը:

Կոլոբովը մանրամասնել է, որ Ուկրաինային մակրոֆինանսական օգնության պլանային ծավալը 2014-2015 թվականներին կարող է կազմել 35 միլիարդ դոլար: Սրանից առաջ ԵՄ-ը պատրաստակամություն էր հայտնել Ուկրաինային հատկացնել 20 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս