
Ուկրաինան նոր կառավարություն կստանա երկու օրում. Կլիչկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ նոր իշխանությունը պետք է կազմված լինի տեխնոկրատներից. «Նոր կառավարության ձևավորումը նշանակված է երեքշաբթի-չորեքշաբթի: Այսօր մեր առջև ծառացած է կարևոր առաջադրանք. իշխանական այնպիսի համակարգի կառուցում, որը կաշխատի արդյունավետ:
Դա հեշտ առաջադրանք չէ, սակայն ցանկություն կա: Հանգստանալու ժամանակ չկա: Ուկրաինայի տնտեսական վիճակը շատ բարդ է, մենք գտնվում ենք դեֆոլթի շեմին: Կառավարության նոր կազմում չպետք է լինեն հին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք ապացուցել են իրենց անարդյունավետությունը: Կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալ ու արդյունավետ, քանի որ ստանձնում է շատ բարդ առաջադրանք»: