
ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բերնսն այսօր ժամանում է Թուրքիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բերնսն այսօր ժամանում է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ Բերնսն Անկարայում հանդիպելու է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցը, Սիրիայի ճգնաժամը, Կիպրոսի խնդիրը և ահաբեկչության դեմ պայքարը: