
Բելառուսում չի լինելու «Մայդան». Ալեքսանդր Լուկաշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում չի լինելու «Մայդան»: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ու իրավապահ մարմինների ղեկավարության առջև.
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որը դինամիկ ձևով փոփոխվում է: Մոլորակի մեկ այս, մեկ այն վայրում բռնկվում են լարվածության օջախներ, ինչի համար էլ մենք չպետք է կորցնենք զգոնությունը: Պետք է սովորել մյուսների սխալների վրա և թույլ չտալ մեր երկրում անգամ փոքրագույն անկայունության առաջացում:
Ցուցադրական է Ուկրաինայի իրավիճակը, որը դարձավ հզոր արտաքին ու ներքին ուժերի բախման արենա: Մեզ համար «Մայդանը» ոչ միայն անընդունելի է, այլև այն չի լինի Բելառուսում: Դա մեր սուրբ պարտքն ու առաջադրանքն է՝ մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանումը»: