Բաժիններ՝

Գրիշա Բաղյանը հերքում է իր խոսքը. «Երրորդ երկրներից ՀՀ ներկրվում են ոչ որակյալ ու բարձր գներով մթերքներ»

Մաքսային միությանն անդամակցության հետ կապված գյուղատնտեսության ոլորտում վիճահարույց հացեր չկան: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, գյուղատնտեսության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գրիշա Բաղյանը, ուսումնասիրվել են ՄՄ և երրորդ երկրների միջև կնքված համաձայնագրերը, իրավական դաշտը, գյուղոլորտին պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը և անցած տարիների ոլորտի զարգացման դինամիկան:

Ըստ Գ.Բաղյանի՝ ընթացող բանակցությունների արդյունքում հնարավորություն կստեղծվի դյուրինացնել և ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ՄՄ երկրներ, որոնք այնտեղ «ավելի մրցունակ կլինեն»:

Նրա խոսքով՝ ծավալների ավելացումը կհանգեցնի նրան, որ մեր երկրի ներսում կաճի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Ներկայումս ՀՀ-ից ՄՄ երկրներ է արտահանվում գյուղմթերքի 65-70%-ը: Օրինակ, Բաղյանի խոսքով, այսօր ՀՀ-ից արտահանվում է 11 հազար տոննա ձուկ, բայց հնարավորություն կա արտահանումը հասցնել 70 հազար տոննայի:

Բաղյանը հավաստիացրեց, թե հնարավորություն կլինի ավելացնել նաև ՄՄ երկրներից ներկրման ծավալներ ու, եթե երրորդ երկրներից ներկրվում են ոչ որակյալ ու բարձր գներով մթերքներ, ապա ՄՄ-ից մթերքները կներկրվեն 0 տոկոս տոկոսադրույքով: Սակայն հարցին, թե ի՞նչ անորակ ու թանկ մթերք է ներկրվել մինչև հիմա, Բաղյանը չկարողացավ պատասխանել և պնդեց, թե իր խոսքը չի նշանակում, որ անորակ ու թանկ մթերք ներկրվել է: «Կբացառվի նման մթերքի ներկրումը, եկեք հետևություններ չանենք»,- հորդորեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս