
Պշոնկան Յանուկովիչին խնդրել էր երկրում մտցնել արտակարգ դրություն (լուսանկարներ)

LB.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին խնդրել է արտակարգ դրություն մտցնել Ուկրաինայում: Համապատասխան փաստաթղթերը հայտնաբերվել են Պշոնկայի տանը՝ նրա արխիվներում: Փաստաթղթերը Facebook-ի իր էջում հրապարակել է լրագրող Մուսթաֆա Նայեմը:
Հրապարակված փաստաթղթերի համաձայն, Պշոնկան արտակարգ դրություն մտցնելը պատճառաբանել է Ուկրաինայում սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ օրենքի խախտումների, տրանսպորտի երթևեկությանը խոչընդոտելու, ուկրաինացիների կյանքի ու սահմանադրական կարգի սպառնալիքների մասին տեղեկությունների աճով: Դրա համար նա առաջարկել է 30 օրով զորքեր մտցնել Կիև:
Ներկայումս Յանուկովիչի ու Պշոնկայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան: