
Ուկրաինայում Յանուկովիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Ավակով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. «Քրեական գործ է հարուցվել խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունների կապակցությամբ: Յանուկովիչի ու մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:
Փետրվարի 21-ին Յանուկովիչը Կլյուևի ուղեկցությամբ ուղղաթիռներով Կիևից մեկնել է Խարկով, որտեղից էլ ուղևորվել է Դոնեցկի օդանավակայան, սակայն այստեղ նրան խոչընդոտել են վերստին թռչելու հարցում, ինչից հետո նա մեկնել է Դոնեցկի պետական նախագահական նստավայր: Փետրվարի 22-ի ուշ երեկոյան Յանուկովիչի ավտոշարասյունը մեկնել է Ղրիմ: