
Բռնապետական վարչակարգեր ունեցող ժողովուրդներն անխուսափելիորեն ըմբոստանում են և հասնում են ազատության. սիրիական ընդդիմություն

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային դաշինքը ողջունում է Ուկրաինայում իրականացված քաղաքական փոփոխությունները.
«Ուկրաինայում տեղի ունեցածն ակնհայտ վկայում է այն մասին, որ բռնապետական վարչակարգեր ունեցող ժողովուրդներն անխուսափելիորեն ըմբոստանում են և հասնում են ազատության, ինչ էլ որ լինի»: Սիրիական ընդդիմությունը հույս է հայտնել, որ ազատության դրոշը կծածանվի նաև Սիրիայի երկնքում, ինչպես որ դա եղավ Ուկրաինայի պարագայում: