Բաժիններ՝

Տրանսֆերտները կաճեն 7-9 տոկոսո՞վ

Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ այս տարի Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալի աճը կկազմի 7-9%: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կազդի տրանսֆերտների ծավալի վրա ՌԴ-ից 170 հազար մեր հայրենակիցների հետ առաջացած խնդիրը, Ա.Ստեփանյանը նշեց, որ կառավարական մակարդակով բանակցություններ են ընթանում, ամեն դեպքում իրենք հաշվի առել են դա, ավելի զգուշավոր են և տրանսֆերտների աճը մի փոքր ավելի քիչ են կանխատեսում, քան անցած տարիներին:

Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսության ոչ բարվոք վիճակին, որ հունվարին ՌԴ տնտեսության անկումը -7 է եղել, Ա.Ստեփանյանը նշեց, որ հունվարի տվյալներով պետք չէ դատողություններ անել որևէ երկրի տնտեսության մասին, քանի որ բազային ազդեցությունը շատ մեծ է, հունվարը կարճ ամիս է և այդ ակտիվությունը դեռ ոչինչ չի ասում:

Ըստ ԿԲ-ի՝ այս տարի առաջին կեսին ՌԴ տնտեսությունը կնվազի, իսկ տարվա երկրորդ կեսին աճ կգրանցվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս