Դուք պատմություն եք գրել, դուք փոխել եք աշխարհը. Սաակաշվիլին՝ ուկրաինացիներին (տեսանյութ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Մայդանում» իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի ցուցարարներին. «Դուք պատմություն եք գրել, դուք փոխել եք աշխարհը:

Դուք գերազանցել եք իմ սպասումները, իմ բոլոր երազանքները: Դուք դաս եք տվել համայն աշխարհին: Ցանկանում եմ ծնկի իջնել ձեր առջև, հատկապես «Երկնային հարյուրյակի» առջև: Նրանք այն հերոսներն են, որոնք զոհաբերեցին իրենց: Նրանք ոչ միայն Ուկրաինայի ազատության համար տառապյալներ են, այլև՝ մեր բոլորի ազատության առաջամարտիկներ:

Եվրոպայի սիրտը ո՛չ Բրյուսելում է, ո՛չ էլ՝ Բեռլինում, Եվրոպայի սիրտը բաբախում է Կիևում. Ճակատագիրը վճռվում է Ուկրաինայում: Այս «Մայդանում» դուք զարմացրիք աշխարհին: Սակայն այժմ պետք է դա անել ևս մեկ անգամ: Մեզ զարմացրեք ևս մեկ անգամ՝ կառուցելով ազատ ու հաջող Ուկրաինա: Հավերժ»:

Տեսանյութեր

Լրահոս