
Մեկնարկել է Վրաստանի վարչապետի ամերիկյան այցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի ամերիկյան այցը: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: Վրաստանի վարչապետի ամերիկյան այցն իրականացվում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հրավերով:
Գարիբաշվիլին մի շարք հանդիպումներ է անցկացնելու Սպիտակ տանը, ինչից հետո նա հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այդ հանդիպումից հետո նրանք կբացեն ԱՄՆ-Վրաստան Ռազմավարական համագործակցության խարտիայի լիագումար նիստը:
Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը նաև հանդիպումներ կանցկացնի ամերիկացի կոնգրեսականների հետ: Գարիբաշվիլիի ամերիկյան այցն ավարտվելու է փետրվարի 28-ին: