Բաժիններ՝

Քեթրին Էշթոնն այսօր ժամանում է Կիև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այսօր ժամանելու է Կիև: Պլանավորված է, որ Էշթոնը մի շարք հանդիպումներ է ունենալու ուկրաինացի քաղաքական գործիչների հետ և քննարկելու է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու և երկրի տնտեսական վիճակը կայունացնելու հարցը:

Ակնկալվում է, որ Էշթոնն Ուկրաինայում հանդիպելու է այդ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ, ով օրեր առաջ է ազատվել կալանավայրից: ԵՄ-ը խոստացել է 20 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինայի նոր կառավարությանը՝ դեֆոլթից խուսափելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728