
Ուկրաինայում 9 մարզպետ հրաժարական է տվել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում 9 մարզպետ հրաժարական է տվել: Այս մասին հայտնել են նրանց մամուլի ծառայությունները: Խոսքը գնում է Ուկրաինայի արևմտյան ու կենտրոնական մարզերի մասին:
Մասնավորապես, հրաժարական են տվել Լվովի, Տեռնոպոլի, Վոլինի, Իվանո-Ֆրանկովյան, Ժիտոմիրի, Նիկոլաևի, Կիրովոգրադի, Պոլտավայի ու Վինիցկայայի մարզերի ղեկավարները: Նրանք իրենց այդ քայլը հիմնականում պատճառաբանել են երկրում տիրող քաղաքական բարդ իրավիճակով: