
Իրանը պատրաստ է եվրոպական բոլոր երկրների հետ առևտրա-տնտեսական հարաբերություններին

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը պատրաստ է եվրոպական բոլոր երկրների հետ առևտրա-տնտեսական հարաբերություններին: Այս մասին երեկ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը բաց է բիզնեսի համար և ստեղծել է անվտանգ պայմաններ՝ երկրի ներսում առևտուր անելու համար: Անդրադառնալով ահաբեկչության խնդրին՝ Զարիֆը հայտարարել է, որ ծայրահեղականությունը դարձել է գլոբալ խնդիրներից մեկը. «Դժբախտաբար, ծայրահեղականությունը չունի սահմաններ»: