
Քեթրին Էշթոնն Իրան այցելելու է մարտի 9-10-ին

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն Իրան այցելելու է մարտի 9-10-ին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ Էշթոնն Իրան է այցելելու մինչև Իրանի ու «Վեցյակի» միջև կայանալիք հաջորդ բանակցություններ, որոնք պլանավորված են մինչև իրանական ընթացիկ տարվա ավարտ (մինչև մարտի 21):
Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ու «Վեցյակը» հաջորդ շաբաթ Վիեննայում բանակցելու են փորձագետների մակարդակով: