Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանը վաղաժամ նախագահական ընտրությունները նշանակել է մայիսի 25-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի խորհրդարանը վաղաժամ նախագահական ընտրությունները նշանակել է մայիսի 25-ին: Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2015 թվականին:

Խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ քանի որ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում և ոչ սահմանադրական եղանակով ինքնուրույն հրաժարվել է Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարելուց, ուստիև խորհրդարանը ստիպված է հայտարարել արտահերթ նախագահական ընտրությունների մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաղաժամ նախագահական ընտրություններն անցկացվելու են ընթացիկ տարվա դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728