Բաժիններ՝

Կկրճատվի՞ արդյոք ՀՀ ներկրվող ապրանքների տեսականին

Ապրանքների ընդհանուր անվանացանկում գրանցված է 9550-ից ավելի ապրանք, որից Հայաստանը ներկրում է 6100 ապրանքը կամ 64-65%: 168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստան ներկրվող ապրանքների տեսականին կրճատվի, և քաղաքացիների ընտրության իրավունքը սահմանափակվի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՄՄ հետ կանոնակարգման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ ապրանքների անվանացանկի ներմուծման աշխարհագրության փոփոխություն, բնականաբար, միանշանակորեն կլինի, որովհետև ռեժիմային համակարգերը կփոփոխվեն:

«Անվանացանկի փոփոխություն՝ ավելացում, թե պակասեցում կլինի թե, ոչ, կարծում եմ, եթե անվանացանկի պակասեցում լինի, այն չի լինի էական, որովհետև այն ապրանքները, որոնց կարիքը ՀՀ բնակչությունն ունի ու ներմուծում է, դրանք կշարունակվեն ներկրվել: Նույնը նաև արտահանման մասին է խոսքը: Եթե աշխարհագրությունը փոփոխվում է, դա չի նշանակում, որ ապրանքը չի ներկրվելու ու չի սպառվելու: Իսկ քաղաքացիների ընտրության իրավունքի նվազում, բնականաբար, չի լինի»,- ասաց Գ.Մելքոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս