
Ցրտահարություն չի լինի

Առաջիկայում օդի ջերմաստիճանի սպասվող շուրջ 10 աստիճանով նվազումը չի կարող գյուղատնտեսական մշակաբույսների ցրտահարություն առաջացնել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, բույսերը բողբոջման փուլ դեռ չեն մտել և ներկայիս բարձր ջերմաստիճանի պայմաններում 10 աստիճանով ցրտելը չի վնասի:
«Առայժմ շատ հանգիստ կարող ենք քնել»,- նկատեց նա:
Ըստ Բերբերյանի՝ վտանգ սպասվում է ապրիլին՝ պտղի ծաղկակալման ժամանակ, քանի որ այս տարի, դատելով անցկացրած ձմեռվանից, ցրտահարության վտանգն այդ շրջանում կսրվի և հարվածի տակ կլինեն ծիրանը, դեղձը, կեռասը: