Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանի նախագահը հրաժարական է ներկայացրել

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին:

Նրա խոսքերով` Ռիբակը հրաժարական ներկայացնելիս վկայակոչել է իր առողջական վատ վիճակը: Բացի այդ, հրաժարականի դիմում է գրել նաև փոխխոսնակ Կալետնիկը: Պատգամավորները մտադիր են այսօր հաստատել խորհրդարանի նոր ղեկավարներին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռեգիոնների կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է խորհրդարանում վերածվել ընդդիմության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728