Բաժիններ՝

Ուկրաինայում մեկնարկել է երկօրյա սուգը

ZN.UA-ի փոխանցմամբ` փետրվարի 22-ը և 23-ն Ուկրաինայում հայտարարվել են սգո օրեր` կապված Կիևում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ մարդկանց զոհվելու հետ: Համապատասխան (թիվ 89) հրամանը դեռևս գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է երեկ, ինչն էլ հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:

Հրամանի համաձայն, փետրվարյան այս օրերին Ուկրաինայի ողջ տարածքում իջեցվում են պետական դրոշները, չեղյալ են հայտարարվում ժամանցային-զվարճալի միջոցառումները, համապատասխան ուղղումներ են արվում հեռուստատեսության ու ռադիոյի ծրագրերում: Պաշտոնական տվյալներով` փետրվարի 18-ից Կիևում բախումների հետևանքով զոհվել է 77 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728