Բաժիններ՝

Ռեգիոնների կուսակցությունը պատրաստ է խորհրդարանում վերածվել ընդդիմության

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ` պատգամավոր Նեստոր Շուֆրիչը «5-րդ ալիք» հեռուստաալիքի Шустер live ծրագրի եթերում երեկ հայտարարել է, որ Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը պատրաստ է խորհրդարանում վերածվել ընդդիմության.

«Այսօր մենք հնարավորություն ենք տալիս ձևավորել կառավարություն: Եթե այն լինի առանց Ռեգիոնների կուսակցության խմբակցության ներկայացուցիչների, ապա մենք ոչ մի կերպ չենք նեղանա և հավակնություններ չենք ցուցաբերի: Մենք կդառնանք և կաշխատենք որպես  ընդդիմություն:

Ներկայումս կարևոր է ձևավորել նոր կառավարություն, որը Սահմանդրության ու գործող օրենսդրության շրջանակներում կդիմի իրական գործողությունների: Այլապես կլինի անարխիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728