Վրաստանը Եվրոպայի էներգետիկ համայնքին կանդամակցի աշնանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի էներգետիկ միավորմանը Վրաստանի անդամակցության մասին համաձայնագիրը ստորագրվելու է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր: Այս մասին հայտարարվել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի ու Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ Օթթինգերն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Եվրոպայի էներգետիկ միավորմանը Վրաստանի անդամակցելուն, որի նախապատրաստական գործընթացը, բանակցությունները կտևեն 6-8 ամիս: Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ բնույթի տարբեր հարցեր:
«Էներգետիկ միավորում» կազմակերպության նպատակը Եվրոպայի հարավ-արևելյան հատվածում մրցունակ ու թափանցիկ տարածաշրջանային շուկայի ձևավորումն է, որը հենվում է ԵՄ-ի ցուցումների վրա, և որի վերջնական նպատակը հանդիսանում է ԵՄ-ի էներգետիկ շուկային արդյունավետ ինտեգրումը: