
Արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերին. Կլյուև

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայում իրավիճակի կարգավորման մասին համաձայնագիրը նախատեսում է վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնել 2014 թվականի դեկտեմբերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը:
Նա ընդգծել է, որ 2004 թվականի Սահմանադրության մոդելին վերադարձ կատարելուց և համաներման մասին նոր օրենքից հետո պետք է կատարվեն ևս մի շարք պայմաններ, ինչը վերաբերում է ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը: Կլյուևը հավելել է, որ փաստաթուղթը նախատեսում է 10 օրվա ընթացքում Գերագույն ռադայում ստեղծել կոալիցիա և նշանակել նոր, կոլաիցիոն կառավարության կազմ:
Դրանից անմիջապես անց պետք է սկսվեն հերթական սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսում են երկրի ղեկավարման հավասարակշռված մոդելի ստեղծում: