
Պուտինն ու Օբաման քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Վերջինիս հաղորդմամբ` զրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ում խիստ բանաձև ընդունելու անհրաժեշտությունը: Նրանք կարևորել են այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հավատարիմ մնա Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Օբաման քննարկել են նաև այլ հարցեր` Ուկրաինայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագիրը: