
Վրաստանը համաձայնվել է մասնակցել ԿԱՀ-ում ԵՄ-ի ռազմական առաքելությանը. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երեկ հայտարարել է Վրաստանի զինված ուժերի վաշտը կմասնակցի ԿԱՀ-ում ԵՄ-ի ռազմական առաքելությանը.
«Այսօր (երեկ) կառավարությունը դիտարկել է ԵՄ-ի խնդրանքը, որպեսզի Վրաստանի զինված ուժերը միանան ԿԱՀ-ում անցկացվող գործողությանը: Մենք քննարկել ենք և որոշում ընդունել, որ Վրաստանը միանալու է այդ գործընթացին»:
ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները երեկ որոշում են ընդունել ԿԱՀ-ում ռազմական գործողություն սկսելու մասին՝ մոտ 6 ամսով այդ երկրին օգնություն ցուցաբերելու և նրա մայրաքաղաք Բանգիում անվտանգ միջավայր ապահովելու համար, ինչն իր հերթին պայմաններ կստեղծի մարդասիրական օգնության համար:
2013 թվականի նոյեմբերին Վրաստանն ու ԵՄ-ը ստորագրել են ճգնաժամերի կարգավորմանը միտված ԵՄ-ի գործողություններին Վրաստանի մասնակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր: