
«Եվրամայդանի» 13 ակտիվիստ սպանվել է դիպուկահարների կրակոցներից. բժիշկներ (տեսանյութ)

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ «Եվրամայդանի» 13 ընդդիմադիր զոհվել է հրազենային մեկական վերքերից: Այս մասին հայտարարել են ակտիվիստներին օգնող կամավոր բժիշկները:
Նրանց խոսքերով՝ ակտիվիստներից յուրաքանչյուրին սպանել են մեկ կրակոցով, և որ նրանցից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել 2 կամ 3 վերք: Բժիշկ Օլգա Բոգոմոլեցը Facebook-ի իր էջում գրել է, որ 13 ակտիվիստները սպանվել են դիպուկահարների կրակոցներից: