
Գիշերը Արմավիրում հնչած կրակոցները վենդետա՞ է. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 19-ին, կրակոցներ են հնչել Արմավիր քաղաքում: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան և Երևանյան խճուղու խաչմերուկում գործող «Նավասարդ» խորտկարանում, որը ավելի շատ հայտնի է «կպածի օբյեկտ», մի խումբ անձանց միջև տեղ է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Կայքի հետ զրույցում արմավիրցիներն ասել են, որ այդ կրակոցները կապված են անցյալ տարի Արմավիրի մարզում տեղի ունեցած մի աղմկահարույց սպանության հետ:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին Հոկտեմբեր գյուղ) սպանվել էր քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը, ով Հայաստան էր եկել աներոջ թաղման արարողությանը մասնակցելու համար: «Թեփ» Արմենին սպանել էր Նժդեհ Ենոքյանը: Տարիներ առաջ Մոսկվայում անհայտ հանգամանքներում անհետացել էր «օրենքով գող» Գոռը, ով Նժդեհ Ենոքյանի ազգականն է: Ըստ 168.am-ի աղբյուրների՝ Գոռի անհետացման մեջ կասկածում էին հենց «Թեփ» Արմենին, ուստի, ըստ արմավիրցիների՝ Նժդեհ Ենոքյանը վրեժխնդիր է եղել ազգականի անհետացման համար: ՀՀ ոստիկանության տեսանյութը՝ այստեղ.
Երեկ հնչած կրակոցների մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: