
Փետրվարի 18-ից Կիևի բախումների հետևանքով զոհվել է 35 մարդ. Առողջապահության նախարարություն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել վերջին բախումների հետևանքով զոհերի ու տուժածների մասին: Դրանց համաձայն, փետրվարի 18-ից Կիևում ընթացող բախումների հետևանքով զոհվել է 35 մարդ, որոնցից 9-ը մահացել են հիվանդանոցում:
Այսօրվա բախումների հետևանքով զոհվել է 7 մարդ, որոնցից երկուսն իրավապահներ են: Կեսօրվա դրությամբ բուժօգնության է դիմել 60 մարդ, որոնցից 5-ին ծանր վիճակով հոսպիտալացրել են: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի բուժհիմնարկներում գտնվում է 292 մարդ, իսկ բուժօգնության է դիմել 505 մարդ: