
Թայլանդում հաշվարկել են ներքին դիմակայության հետևանքով տնտեսական կորուստների չափը

Bangkok Post-ի փոխանցմամբ՝ Թայլանդի զբոսաշրջային վարչությունը բողոքի զանգվածային ակցիաների հետևանքով երկրի տնտեսության հնարավոր վնասները գնահատել է 90 միլիարդ բատ (3 միլիարդ դոլարից քիչ պակաս): Թայլանդն այդպիսի կորուստներ կկրի, եթե իշխանության ու ընդդիմության միջև դիմայակությունը տևի ևս կես տարի:
Թայլանդի զբոսաշրջային ինդուստրիայի ղեկավարությունն ավելի վաղ օտարազգի զբոսաշրջիկներին կոչ էր արել չվախենալ բողոքի ակցիաներից, քանի որ դրանց մեծ մասը կենտրանացած է Բանգկոկի կենտրոնում: Մայրաքաղաքի մյուս շրջանները և երկրի այլ տարածքներն անվանվել էին անվտանգ:
Հունվարին երկրի տնտեսության կրած վնասները կազմել են 685 միլիոն դոլար: Փետրվարի 18-ի բողոքի ակցիայի ժամանակ գրանցվել էր բռնությունների աճ, ինչի հետևանքով զոհվել էր 4 մարդ և վիրավորվել էին տասնյակ մարդիկ: Թայլանդում բողոքի ակցիաները չեն դադարում նոյեմբերի վերջից սկսած: Երկրի բնակչությունը դժգոհ է վարչապետ Յինգլակ Չինավատի վարած քաղաքականությունից: