
ԵՄ-ը պատրաստվում է հասցեագրված պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի դեմ. Ֆաբիուս

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստվում է հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ուկրաինացի չինովնիկների նկատմամբ, որոնք մասնակից են «Մայդանի» ակտիվիստների դեմ բռնություններին:
Կիևում գտնվող Ֆաբիուսն այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից առաջ և այսօր Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի Խորհրդի նիստի մեկնարկից ժամեր առաջ, որում պետք է քննարկվի Ուկրաինայի հարցը:
Ֆաբիուսն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ Յանուկովիչին հայտնելու է, որ նա պետք է դադարեցնի բռնությունները, որոնք բնականաբար անընդունելի են, և որ իրենք պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր պատասխանատու են բռնությունների համար: Ֆաբիուսը կասկած է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները ձգտում են փոխզիջման գնալ: