
Մեդվեդևը Յանուկովիչին խնդրել է չդառնալ «փալաս»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակելու է համագործակցել Ուկրաինայի հետ, եթեի երկրի իշխանությունը լինի լեգիտիմ ու արդյունավետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մեդվեդևի խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է համախմբվեն, որպեսզի նրանք չվերածվեն «լաթի, որով սրբում են ոտքերը»: Վարչապետն ընդգծել է, որ իշխանությունները պետք է պաշտպանեն մարդկանց, պաշտպանեն իրավապահ կառույցներին, որոնք պահպանում են պետական շահերը և դրանով իսկ պաշտպանում են մարդկանց. «Միայն այդ դեպքում կարելի է զարգացնել լիարժեք տնտեսական համագործակցություն»:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելուց, սակայն նախևառաջ այնտեղ պետք է կարգավորվի իրավիճակը: