Կիևի կենտրոնում այսօրվա բախումների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կիևի կենտրոնում վերսկսվել են բախումները ընդդիմադիրների ու ՆԳՆ-ի աշխատակիցների միջև: Դրանց հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:
Զոհվածների դիակները հայտնաբերվել են «Մայդանում», «Կազացկի» ու «Ուկրաինա» հյուրանոցների հարևանությամբ: Ավելի վաղ Украинская правда պարբերականը հայտնել էր 7 զոհի մասին: Բոլոր զոհվածները տղամարդիկ են՝ ենթադրաբար միջին տարիքի: Ընդդիմադիրները պնդում են, որ այդ անձանց սպանել են դիպուկահարները:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ը Ուկրաինայում նախապես հայտարարվել էր որպես Սգօ օր՝ կապված դրան նախորդած երկու օրվա բախումների ընթացքում 28 մարդու զոհվելու հետ: