
Ուկրաինայի Գերագույն ռադան մշակում է «ճգնաժամային» օրինագիծ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան մշակում է «ճգնաժամային» օրինագիծ, որն ապահովելու է իշխանական բոլոր մարմինների աշխատանքը մինչև Սահմանադրության փոփոխումը: Այս մասին այսօր հայտարարել է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ փաստաթղթի նախապատրաստումից ու համաձայնեցումից հետո այդ օրինագիծը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստի դիտարկմանն ու ընդունմանը: Միևնույն ժամանակ Գերագույն ռադայում հայտարարվել է շուտափույթ տարհանում: