
Ուկրաինայի ՆԳՆ-ը մեկ ժամ է տվել Կիևի ցուցարարներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարներին տվել է մեկ ժամ, որպեսզի նրանք ազատեն Գրուշևյան փողոցն ու վերադառնան «Մայդան»: Սպան նաև զգուշացրել է, որ իրենք ուժ կկիրառեն, թե արմատականները սկսեն սպանել մարդկանց:
Ցուցարարներին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը ողջ «Մայդանի» նկատմամբ: Նրանք վերադարձրել են այն դիրքերը, որն ունեցել են մինչև երեքշաբթի: Ուկրաինայի ՆԳՆ-ի ներքին զորքերի մարտիկները զանգվածային կարգով գերի են հանձնվում ընդդիմադիրներին: Նրանց թիվն արդեն անցել է 100-ից: Խոսքը գնում է շարքային զինծառայողների մասին, նրանց թվում սպաներ չկան: Նախնական տվյալներով՝ զոհվել է ևս հինգ մարդ: