
Լեհաստանն ու Ռումինիան պատրաստ են ընդունել ուկրաինացի փախստականներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմն արգելափակել է Լեհաստանի սահմանին ընկած 7 անցակետերից 4-ը: Այս մասին հայտնել է լեհ սահմանապահների մամուլի ծառայությունը:
Ուկրաինայից Լեհաստան ավտոմեքենաների շարժի արգելափակումը մեկնարկել է դեռևս փետրվարի 19-ին: Ուկրաինայի ու Լեհաստանի միջև ավտոճանապարհների արգելափակման պատճառով լեհերին խորհուրդ է տրվել Ուկրաինա մեկնել այլ ճանապարհներով:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է ընդունել Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու փախստականներին: Ռումինիան իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդունելու մոտ 3500 ուկրաինացի փախստականի: Այդ մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն: