
Օբաման իր հիասթափությունն է հայտնել պաշտոնական Կարակասի որոշման կապակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Վենեսուելայի իշխանությունների կողմից ամերիկացի երեք դիվանագետներին ներկայացված մեղադրանքներն անհիմն են: Ամերիկացի դիվանագետները հայտարարվել էին «անցանկալի անձ» և վտարվել էին Վենեսուելայից:
Օբաման հայտարարել է, որ Վենեսուելայի կառավարությունը փորձում է նման միջոցներով շեղել ուշադրությունը սեփական թերություններից, և որ ամերիկացի դիվանագետներին կեղծ մեղադրանքներ հասցեագրելու փոխարեն նա պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Վենեսուելայի ժողովրդի օրինական պահանջների իրագործմանը:
Վենեսուելայի իշխանություններն ամերիկացի դիվանագետներին արտաքսելը պատճառաբանել էին երկրի ներքին գործերին նրանց միջամտելու փորձերով: Դրա հետ կապված՝ Օբաման իր հիասթափությունն է հայտնել պաշտոնական Կարակասի ընդունած որոշման կապակցությամբ: