
Կիևում «Մայդանի» 19 ակտիվիստի կալանավորել են երկու ամսով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կիևի դատարանները որոել են երկու ամսով նախնական կալանքի տակ վերցնել փետրվարի 18-ի բախումների ժամանակ 19 ձերբակալվածի: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Կիևի դատարանները շարունակում են դիտարկել բախումների ժամանակ ձերբակալվածների գործերը, ինչը նշանակում է, որ կարող է ավելանալ նախնական կալանքի տակ վերցվող ակտիվիստների քանակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ՆԳՆ-ը հարուցել է գրեթե 40 գործ՝ կապված վերջին դեպքերի հետ: