Բաժիններ՝

Փետրվարի 20-ն Ուկրաինայում Սգո օր է

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը հայտարարել է Սգո օր՝ կապված Կիևում բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց զոհվելու հետ: Համապատասխան հրամանն արդեն տեղակայված է պետության ղեկավարի կայքում:

Այսօր ողջ Ուկրաինայի տարածքում պետական հիմնարկներում իջեցվել են Ուկրաինայի պետական դրոշները, չեղյալ են հայտարվել ժամանցային, մարզական միջոցառումները, համապատասխան ուղղումներ են արվել հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդումներում:

Ուկրաինայի առողջապահության նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն, Կիևում զոհերի թիվը հասել է 28-ի: Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտնել է, որ «Մայդանում» տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմինների ավելի քան 20 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728