
«Գազպրոմը» նավթի վիթխարի պաշարներ է հայտնաբերել Սախալին կղզում. Ведомости

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Սախալին կղզու Հարավ-Կիրինյան գազակոնդենսատային հանքավայրում հայտնաբերվել է նավթի վիթխարի պաշարներ՝ 464 միլիոն տոննա: Այս մասին թերթին հայտնել են «Գազպրոմ» ընկերությունում նրա աղբյուրները:
Բացի այդ, հետախուզական աշխատանքները ցույց են տվել, որ տվյալ հանքավայրի գազի ու գազակոնդենսատի պաշարները շատ ավելին են, քան ցույց է տվել նախնական հետազոտությունը: Եթե նախկինում հանքավայրի գազի պաշարները կազմում են 563.2 միլիարդ խորանարդ մետր, ապա ներկայումս դա հասել է 682 միլիարդ խորանարդ մետրի:
Դա ավելին է, քան նախորդ տարի ողջ Ռուսաստանում արդյունահանված գազը: Այժմ «Գազպրոմը» հարկադրված է փոխել հանքավայրի մշակման ողջ սխեման: Կանոնների համաձայն, եթե նավթի ու գազի պաշարները խառն են, ապա սկզբնական շրջանում պետք է իրականացնել նավթի արդյունահանում, քանի որ միաժամանակ շահավետ չէ երկուիս արդյունահանում սկսելը: